Իշխանությունը պատրաստվում է հանձնե՞լ Տիգրանաշենը «Քարե» Չարենց․ մեծ բանաստեղծի կերպարը հայ կերպարվեստում՝ որպես նյութականացված հիշողություն ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվել են. 3 հանձնաժողով դեռ մնում է առանց ղեկավարի Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից՝ 5 շաբաթով անցնում են վեցօրյա ուսուցման Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Թբիլիսիում հայտնաբերվել են բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի բնակարանային շենքի ստորգետնյա հարկերը «Թրամփից F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ խոստում եմ ստացել». Էրդողան
«Խազեր»-ի հայտագրումը սկսված է

«Խազեր»-ի հայտագրումը սկսված է

  • 267

Անհրաժեշտ է այցելել Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կայք՝ anma.am

Հայկական ազգային երաժշտական ակադեմիան արդեն երկրորդ տարին ներկայացնում է ամենամյա «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որի հայտագրումը սկսված է։

«Խազեր» առաջին մրցանակաբաշխությունն իրական տոն պարգևեց հայ արտիստներին։ Մրցանակաբաշխության հաջող մեկնարկը նրանց համար նոր աշխատանքների իրականացման շարժառիթ դարձավ, ստեղծվեց որակյալ աշխատանքի գնահատման կայուն հարթակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Խազեր» երկրորդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մարտին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Այն ամփոփելու է 2025 թվականի կարևոր ձեռքբերումները երաժշտական ոլորտում։ Ներկայացված անվանակարգերը 18-ն են և մեկ հատուկ մրցանակ։ Անվանակարգերում կարող են առաջադրվել բոլոր հայ արտիստները և երաժիշտները՝ ըստ համապատասխանության։ Մեկ արտիստը, նախագիծը կամ խումբը կարող են առաջադրվել միաժամանակ մի քանի անվանակարգերում։

Քվեարկության փուլերը մնում են անփոփոխ. հայտերի հավաքագրման փուլից հետո Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի խորհրդի անդամները կազմելու են կարճ ցուցակ (shortlist)։ Կարճ ցուցակում ներառված արտիստներից ընտրությունն իրականացվում է Ակադեմիայի 300-ից ավելի անդամների կողմից՝ փակ քվեարկությամբ։ Ակադեմիայի բոլոր անդամները երաժշտական ոլորտի տարբեր ժանրերում ակտիվ գործունեություն ծավալող անձինք են՝ երաժիշտներ, պրոդյուսերներ, երգիչներ և այլք։ Քվեարկության արդյունքներն ամփոփվելու են հատուկ մշակված ավտոմատ համակարգով և մրցանակակիրների անունները հայտարարվելու են հենց մրցանակաբաշխության օրը։

Հայտագրվելու համար անհրաժեշտ է այցելել Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի կայք՝ anma.am, սեղմել «Դիմել հիմա» կոճակը, անվանակարգերից ընտրել մեկը կամ մի քանիսը, որոնք համապատասխանում են 2025 թվականին կատարած գործունեությանը, լրացնել հայտը։

Հայտերը բաց կլինեն մինչև փետրվարի 20-ը ներառյալ։

Երկրպագուները նույնպես կարող են առաջադրել նախընտրելի նախագծերին և արտիստներին anma.am կայքում՝ «Երկրպագուների համար» բաժնում։

«Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխություն 2026-ը տեղի   կունենա ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Այն ցուցադրվելու է «Արմենիա թիվի»-ի ուղիղ եթերում։

Նախորդ հոդվածը
Թբիլիսին Փարաջանովի շնչով
Հաջորդ հոդվածը
Բաղաբերդ ամրոցը շուտով կվերականգնվի