Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան
Թբիլիսին Փարաջանովի շնչով

Թբիլիսին Փարաջանովի շնչով

  • 294

Կայացել է Փարաջանովին նվիրված ավանդական մրցանակաբաշխություն․

Թբիլիսիի Քաղաքային խորհրդի սրահում կայացել է մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված ստեղծագործական մրցույթի ավանդական մրցանակաբաշխությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Զուրաբ Աբաշիձեն և Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը։

«Իր խոսքում ՀՀ դեսպանը կարևորել է  մեծ արվեստագետի համաշխարհային մշակութային ժառանգությունը, որը կոչված է գեղագիտության լեզվով ժողովուրդներին և մասնավորապես` հայ ու վրաց ժողովուրդներին միմյանց կապելու բարի գործին»։

ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիի սակրեբուլոյի ղեկավարությանը` ամենամյա միջոցառումը հյուրընկալելու համար, ինչպես նաև մյուս կազմակերպիչներին` Վիրահայերի միություն հասարակական կազմակերպությանը և վերջինիս ղեկավար Մարի Առաքելովային։ 

Նախորդ հոդվածը
«Հայոց վանքեր»-ը Ռուբեն Սևակի թանգարանում
Հաջորդ հոդվածը
«Խազեր»-ի հայտագրումը սկսված է