«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ 17-ՐԴ ԴԱՐԻ ՍՐԲ․ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ 17-ՐԴ ԴԱՐԻ ՍՐԲ․ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ

  • 392

Օկուպացված Արցախում վանդալիզմը շարունակվում է

 Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը՝ Caucasus Heritage Watch ահազանգում է, որ Արցախի  Տոնաշեն բնակավայրի մոտ գտնվող հայկական վանքը  ենթարկվել է վնասման։ Արբանյակային լուսանկարները փաստում են, որ մասնավորապես՝  2024-2025 թթ. հեռացվել է վանքի մետաղյա ծածկի մեծ մասը, որը տեղադրվել էր 2009 թ․ վերականգնման ընթացքում՝ Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից։ 

Սբ․ Ամենափրկիչ Վանք (Նապատ) համալիրն ընդգրկում է վանական եկեղեցի, մատուռ և օժանդակ շենք՝ խաչքարերով ու արձանագրություններով։ Աղբյուրները հիշատակում են նաև 1888 թ․ վերականգնում։

Սուրբ Ամենափրկիչ Վանքը Ադրբեջանում ընդգրկված չէ հուշարձանների պետական ցուցակում։ CHW-ն կոչ է անում ադրբեջանական իշխանություններին ներառել այս հուշարձանը որպես 17-րդ դարի հայկական վանք և ապահովել դրա ամբողջական պաշտպանությունը։

 

 

Նախորդ հոդվածը
Նորահայտ եկեղեցի՝ հին վանական համալիրի սրտում
Հաջորդ հոդվածը
ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՄԱՏԻՍԻ ԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ