Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացվեց ևս երեք ամսով, նրա կուսակից Արեգնազ Մանուկյանինը՝ մեկ ամսով. փաստաբան Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Վերոնիկա Զոնաբենդ Երևանում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ու ներդրումների հնարավորությունները Նոր ճանապարհների կառուցման մեկնարկ Երևանում Աղիքային վարակի նոր դեպքեր՝ Բյուրեղավանում Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Պատգամավորից՝ Մամուլի խոսնակ
Նորահայտ եկեղեցի՝ հին վանական համալիրի սրտում

Նորահայտ եկեղեցի՝ հին վանական համալիրի սրտում

  • 528

Կեչառիս վանական համալիրում Վարդանյան և Մկրտչյան ընտանիքների նախաձեռնությամբ հոկտեմբերից բարեկարգման աշխատանքներ են մեկնարկել ։

 Բարեկարգումը, սակայն,  շուտով փոխարինվել է   պեղումներով, որոնց արդյունքն առնվազն անսպասելի էր նույնիսկ պեղող հնագետների համար։

 «Կեչառիսի վանքային համալիրի բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսվում էր ընդհանուր բարեկարգում իրականացնել, այդ թվում  ճեմուղիների հարդարում։ Սակայն հողային աշխատանքների հենց սկզբում բացվել են տապանաքարեր, և աշխատանքները դադարեցվել են։ Սկսվել են հնագիտական ուսումնասիրություններ (հնագետներ՝ Հարություն Բադալյան, Տիգրան   Ալեքսանյան)։ Դրանց արդյունքները գերազանցեցին բոլոր սպասելիքները։ Կաթողիկե եկեղեցու հարավային և արևմտյան մասում բացվեց միջնադարյան ընդարձակ գերեզմանոց։ Սակայն ամենամեծ անակնկալը եղավ Կաթողիկեի արևմտյան կողմում, հողի հաստ շերտի տակ պահպանված վաղմիջնադարյան եկեղեցու հայտնաբերումը։ Այն կառուցված է տուֆով, իր հորինվածքով պատկանում է քառախորան, կենտրոնագմբեթ եկեղեցիների տիպին և թվագրվում է 6-7-րդ դդ.»,- մեկնաբանում է հնագետ Տիգրան Ալեքսանյանը։

Պեղումներն ավարտվել են, սակայն տարածքը մինչև գարուն փակ կլինի այցելությունների համար։ Նորահայտ եկեղեցին առաջիկայում ժամանակավոր ծածկի տակ կառնվի՝ տեղումներից ու հնարավոր այլ ազդեցություններից  պաշտպանելու նպատակով։ Նախատեսվում են չափագրման աշխատանքներ և ուսումնասիրություններ, որից հետո պարզ կդառնա անհրաժեշտ քայլերի հաջորդականությունը։

Հայտնաբերված շինությունը  վանական համալիրի տարածքում պահպանված ամենահին կառույցն է, որի մասին մինչ օրս ոչ մի տեղեկություն չի եղել։

Կեչառիս վանական համալիրը գտնվում է Ծաղկաձոր քաղաքում: Այն ընդգրկում է չորս եկեղեցի, գավիթ, մատուռներ եւ շուրջ երեք տասնյակ խաչքարեր (11-17-րդ դարեր): Վանական համալիրը ձեւավորվել ու ամբողջացել է 11-13-րդ դարերում` Պահլավունի եւ Պռոշյան (Խաղբակյան) իշխանների ջանքերով։ Վանքի գլխավոր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1003 թվականին։ Վանքը դարերի ընթացքում բազմիցս ավերվել ու վերանորոգվել է: 1828 թ. տեղի ունեցած երկրաշարժից քանդվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը: 1957-59 թթ. վանքի տարածքը բարեկարգվել է ու պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալերով:

Նախորդ հոդվածը
ՎԱՆԻ ՎԱՐԱԳԱՎԱՆՔԸ ԿՈՐԾԱՆՄԱՆ ԵԶՐԻՆ
Հաջորդ հոդվածը
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՎՆԱՍԵԼ ԵՆ ԱՐՑԱԽԻ 17-ՐԴ ԴԱՐԻ ՍՐԲ․ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ