«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
«ԱՍԱ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«ԱՍԱ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

  • 283

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում մեկնարկել է մշակութային ոլորտի զարգացմանը միտված «ԱՍԱ» համաժողովը

«Վերծանելով ստեղծարար արդյունաբերությունը» խորագրի ներքո մեկնարկած համաժողովը անցկացվում է  մշակույթի ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում։

 Մշակույթի, հետազոտության և նորարարության խաչմերուկում ձևավորված համաժողովը միավորել է քաղաքականություն մշակողներին, դոնորներին, պրոդյուսերներրին և արվեստագետներին` քննարկելու Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտների ռազմավարական զարգացման հեռանկարները:
 Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում զարգացնել ստեղծարար և նորարարական ոլորտները, ապահովելու  հայ արվեստագետների և մշակութային գործիչների ներկայացվածությունը միջազգային հարթակներում։ 

Համաժողովն անցկացվել է պանելային քննարումների ձևաչափով։ Տեղացի և միջազգային փորձագետների, որոշում կայացնողների և ստեղծարար ոլորտի ակտիվ գործիչների մասնակցությամբ քննարկվել են մշակութային քաղաքականության հիմնարար հարցեր, որոնք վերաբերել են ռեսուրսների և հնարավորությունների ապակենտրոնացմանն ու թվայնացմանը, ոլորտի աջակցության ռազմավարական հեռանկարներին, արվեստագետների իրավունքներին, մշակութային և ստեղծարար ոլորտների միջոլորտային համագործակցությանը։

Պանելային քննարկումներն ուղեկցվել են տեղացի արվեստագետների աշխատանքների ցուցադրությամբ:

Համաժողովը կեզրափակվի «Բիզնեսն՝ արվեստին» մրցանակաբաշխությամբ, որի ընթացքում կպարգևատրվեն այն ընկերությունները, որոնք աջակցում են արվեստին և նպաստում մշակույթի զարգացմանը։

 

Նախորդ հոդվածը
ՏԱՎՈՒՇ ԲԵՐԴԸ ԻՐԱԿԱՆ ՏԵՍՔՈՎ
Հաջորդ հոդվածը
ՇՈՒՇԻԻ ՍՊԻՏԱԿ ԹԱԳՈՒՀԻՆ՝ ԱՌԱՆՑ ԹԱԳԻ