Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
ՏԱՎՈՒՇ ԲԵՐԴԸ ԻՐԱԿԱՆ ՏԵՍՔՈՎ

ՏԱՎՈՒՇ ԲԵՐԴԸ ԻՐԱԿԱՆ ՏԵՍՔՈՎ

  • 297

Հնագետ Տիգրան Ալեքսանյանը հրապարակել է Տավուշ ամրոցի 3D պատկերը

Տավուշ բերդին վերաբերող մատենագրական տվյալների և ճարտարապետական ուսումնասիրությունների արդյունքների համադրումը շատ պատկերավոր է դարձնում հուշարձանի շինարարական փուլերը և կրած փոփոխությունները։ Օրինակ, իրականացված աշխատանքներով պարզվել է, որ միջմաբերդի պարիսպները մեծամասամբ վերակառուցվել են, ինչն ուղեկցվել է ծավալի, ձևի և շինարարական տեխնիկայի փոփոխություններով։
Մեր համոզմամբ դա տեղի է ունեցել 1139թ. Գանձակի երկրաշարժի հետևանքով, և պատկերացնելու համար, թե ինչ ավերիչ ազդեցություն է ունեցել այն, կից ներկայացնում ենք քարտեզը:

 
Տավուշ բերդի շինարարական առաջին փուլում (նախքան երկրաշարժը) միջնաբերդի պարիսպապատերը կառուցված են իրար փոխուղղահայաց եղանակով, և՛ դրսի, և՛ ներսի միացումներում կազմելով անկյուններ՝ կոշտություն հաղորդելով պարիսպներին։ Միջնաբերդի պարսպագծի արևմտյան մասում բացվել են ուղղանկյուն պատուհաններ։ Այս փուլում պարսպապատերն իրենց ծավալներով համեմատաբար համեստ են, և միջնաբերդը ավելի շատ նման է պաշտպանված դղյակի (նկ. 2)։


Երկրորդ շինարական փուլում, միջնաբերդի պարիսպների ձևի և շինարարական տեխնիկայի զգալի փոփոխություն է իրականացվել։ Պարիսպները բարձրացվել են, ներսից ու դրսից լայնացվել, պարսպապատերին առկա պատուհանները փակվել են։ Այս փուլում պարսպապատերին ավելացրել են կլորավուն աշտարակներ։ Եթե առաջին փուլում պարիսպների հատվող մասերը դրսից ձևավոորում էին անկյուններ, ապա այս դեպքում փորձ է արվել աշտարակների կիրառմամբ դրանք կլորացնել (նկ. 3)։
Վերակառուցման ընթացքում ամուր և բարձր պարսպապատեր կառուցելու նպատակը առանցքային դեր է ունեցել։ Սակայն, դրա արդյունքում պարիսպներից ներս օգտագործման մակերեսը փոքրացել է մոտ 100 ք/մետրով ։

Տավուշ ամրոց, միջնաբերդի 3D վերակազմություն,

Նախորդ հոդվածը
ՀԱՅԿԱԿԱՆ ՋՐՀՈՐ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ
Հաջորդ հոդվածը
«ԱՍԱ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ