ԹՐԻՓՓ-ը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրությամբ է հանդես եկել 2 քննիչներին ծեծի ենթարկելու գործով ոստիկանին կալանավորելու վերաբերյալ Զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա ձերբակալված Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման օրն է Իշխանությունը պատրաստվում է հանձնե՞լ Տիգրանաշենը «Քարե» Չարենց․ մեծ բանաստեղծի կերպարը հայ կերպարվեստում՝ որպես նյութականացված հիշողություն ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվել են. 3 հանձնաժողով դեռ մնում է առանց ղեկավարի Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից՝ 5 շաբաթով անցնում են վեցօրյա ուսուցման
ՀԱՅԿԱԿԱՆ ՋՐՀՈՐ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

ՀԱՅԿԱԿԱՆ ՋՐՀՈՐ՝ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

  • 220

Ուկրաինայում բացառիկ հայկական հուշարձան է հայտնաբերվել

Ուկրաինայի Տերնոպոլի մարզում բացառիկ հայկական հուշարձան է հայտնաբերվել։  Ուկրաինայի հայերի միությունը հայտնում է, որ Յազովլեց գյուղում պատահաբար բացված կոթողը կառուցել են տեղի  հայերը 1611 թ․-ին, այն իրենից ներկայացնում է եզակի ջրհոր, որի վրա պահպանվել է հայերեն և լատիներեն փորագրված արձանագրություն, որտեղ մասնավորապես գրված է․
«Հայ Հակոբը սա կառուցել է 1611 թվականին հասարակության բարօրության համար։ Այս խաչն ու կառուցված աղբյուրը Հակոբի և նրա եղբայր Ստեփանի աշխատանքն են։ Աբրահամը՝ քարագործ վարպետը, կատարեց իր գործը նվիրվածությամբ»։
Սալի վերին մասում պատկերված է թևերը տարածած արծիվ, որի տակ խաչ է՝ բարդ ծաղկային նախշերով։

414 տարեկան կառույցի մեծ մասը գտնվում է գետնի տակ: Արտաքինից սովորական քարե շարվածքով աղբյուրի տակ հայ արհեստավորների կողմից 17-րդ դարում ստեղծված բարդ հիդրավլիկ կառուցվածք է։ Հզոր աղբյուրից ջուրը նախ հոսում է ստորգետնյա ջրամբար, ապա նոր միայն դուրս է գալիս: 

Հետազոտողները ենթադրում են, որ Յազլովեցի հայ արհեստավորները փորագրված զարդանախշեր են ստեղծել նաև տեղի եկեղեցու և հին ամրոցի դարպասների համար։

Նախորդ հոդվածը
ԶԱՐՄԱՆԱԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ
Հաջորդ հոդվածը
ՏԱՎՈՒՇ ԲԵՐԴԸ ԻՐԱԿԱՆ ՏԵՍՔՈՎ