Զինծառայող է մահացել
Սեպտեմբերի 24-ին դեռևս չպարզված հանգամանքներում պայթյունի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող Դ. Կ.-ն (զինծառայողի ընտանիքը սահմանված կարգով տեղեկացված է):
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
«Հրապարակ օրաթերթ»-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Սիսիանի Ծղուկ համայնքի «պոստում»՝ լուսադեմին, դեպքին նախորդել է համածառայակցի հետ վիճաբանություն։ Հայտնում են նաև, որ զինծառայողներին Ծղուկի «պոստեր» են տարել Արտաշատի զորամասից։