«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ
Ի՞նչ ճակատագիր է սպասվում TRIPP նախագծին

Ի՞նչ ճակատագիր է սպասվում TRIPP նախագծին

  • 58

Սահմանադրական դատարանն գրավոր ընթացակարգով կսկսի քննել TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը։

Սահմանադրական դատարանը պետք է որոշի՝ փաստաթղթով Հայաստանի ստանձնած պարտավորությունները համապատասխանո՞ւմ են Սահմանադրությանը, թե ոչ։ Գործով զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է։

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Երևանն ու Վաշինգտոնը նախաստորագրել էին մայիսի 26-ին։ Ստորագրման գործընթացն ավարտվել էր հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։

Հուլիսին Կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին։ Եթե Սահմանադրական դատարանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները Սահմանադրությանը համապատասխան ճանաչի, համաձայնագիրը կուղարկվի Ազգային ժողով՝ վավերացման։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կառավարությունը ցանկանում է հնարավորինս արագ անցնել TRIPP-ի իրականացմանը՝ հույս հայտնելով, որ տեղում աշխատանքները հնարավոր կլինի սկսել արդեն այս աշնանը։ Սակայն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը, ապա նաև Ադրբեջանի արտգործնախարարը օրերս հայտարարել էին, թե շինարարությունը հավանաբար կմեկնարկի հաջորդ տարեսկզբին:

Նախորդ հոդվածը
Սպասվում է Միրզոյան-Բայրամով հանդիպում ԱՄՆ-ում
Հաջորդ հոդվածը
Ջնջե՞լ, թե՞ լավարկել տեքստը