«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ
 Պատգամավորից՝ Մամուլի խոսնակ

Պատգամավորից՝ Մամուլի խոսնակ

  • 144

ՔՊ-ական պատգամավոր Ջուլիետա Ազարյանը գրառում է կատարել և հայտնել, որ այսօրվանից ստանձնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պարտականությունները.


«Սիրելի՛ ընկերներ, գործընկերներ, ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ.

այսօրվանից ստանձնում եմ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակի պաշտոնը։

Ինձ համար սա առաջին հերթին մեծ պատասխանատվություն է՝ ներկայացնելու Երևանի քաղաքապետարանի աշխատանքը, քաղաքապետի և քաղաքապետարանի թիմի գործունեությունը, ինչպես նաև ապահովելու հանրության և ԶԼՄ-ների հետ բաց, օպերատիվ և արդյունավետ հաղորդակցություն։

Գիտակցում եմ, որ մամուլի խոսնակի աշխատանքը միայն տեղեկատվություն փոխանցելը չէ։ Այն նաև պատասխանատվություն է՝ լինել հասանելի, ճշգրիտ և հետևողական, լսել հարցերը, ապահովել պատշաճ հաղորդակցություն և հանրությանը ներկայացնել Երևանի կյանքին ու քաղաքային կառավարմանը վերաբերող կարևոր գործընթացները։

Հատկապես ուզում եմ ընդգծել իմ պատրաստակամությունը՝ սերտ և գործընկերային աշխատանք կառուցելու բոլոր լրատվամիջոցների և լրագրողների հետ։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ցուցաբերած բարձր վստահության և այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։»-գրել է նա:

Նախորդ հոդվածը
«Իմ բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ կապ չունի». Նարեկ Նալբանդյան
Հաջորդ հոդվածը
Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը