«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ
ԵՄ գնալու Հայաստանի ցանկությունը շուտով կկորչի․ Լավրով

ԵՄ գնալու Հայաստանի ցանկությունը շուտով կկորչի․ Լավրով

  • 95

Եվրամիությունն իր անհեռատեսության հետևանքով կորցնում է առավելությունները, այնտեղ մտնելու Սերբիայի և Հայաստանի ցանկությունը

Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական համաժողովում Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրամիությունը իր անհեռատեսության հետևանքով կորցնում է առավելությունները, այնտեղ մտնելու Սերբիայի և Հայաստանի ցանկությունը «շատ շուտով կկորչի»:

«Տնտեսապես Եվրոպական միությունը շատ գործոնների, այդ թվում՝ իր անհեռատեսության, եթե չասենք՝ հիմարության, հետևանքով կորցնում է իր առավելությունները: Եվ իներցիայով շարունակում են են երկրները՝ մեր սերբ բարեկամները, ահա այժմ նաև մեր հայ գործընկերները, շարունակում են ասել. - «Ահա մենք ցանկանում ենք մտնել Եվրամիություն: Ես վստահ եմ, որ նրանց այդ ցանկությունը կկորչի շատ շուտով», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Սերգեյ Լավրովը:

 

Նախորդ հոդվածը
Նոր վարկ՝ պետբյուջեի պակասորդը լրացնելու համար
Հաջորդ հոդվածը
«Իմ բիզնեսը որևէ քաղաքական ընտանիքի հետ կապ չունի». Նարեկ Նալբանդյան