Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Հայաստանի հետ առևտրատնտեսական կապեր են սկսվել.Ալիևի հատուկ ներկայացուցիչ՝ Էլչին Ամիրբեկով

Հայաստանի հետ առևտրատնտեսական կապեր են սկսվել.Ալիևի հատուկ ներկայացուցիչ՝ Էլչին Ամիրբեկով

  • 77

Վաշինգտոնյան գագաթնաժողովից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մթնոլորտ է ձևավորվել, և ռազմական բախումներ չեն արձանագրվել։

Այս մասին Բաքվում ընթացող «Քաղաքային վերակառուցման համար մարդասիրական ականազերծում» 4-րդ միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ կողմերի միջև ակտիվ երկխոսությունը շարունակվում է ինչպես կառավարական, այնպես էլ հասարակական մակարդակներում․ արդեն իսկ սկիզբ է դրվել տնտեսական ու առևտրային համագործակցությանը, ինչպես նաև առաջընթաց է գրանցվում հաղորդակցության ու կապի նախագծերում։

«Միևնույն ժամանակ՝ մեր հասարակություններից ակնկալվում է, որ նայեն այլ ապագայի: Սա իսկապես պատմական հնարավորություն է: Սակայն խաղաղությունը չի ստեղծվում միայն քաղաքական համաձայնագրերով: Խաղաղությունը պետք է տեսանելի և շոշափելի լինի տեղում, մարդկանց առօրյա կյանքում», – նշել է նա:

Ամիրբեկովն ընդգծել է նաև, որ չականազերծված տարածքները հասարակությանն անընդհատ հիշեցնում են պատերազմի հետևանքների մասին, ինչն «անխուսափելիորեն բացասաբար է անդրադառնում կարգավորման գործընթացի նկատմամբ հանրային վստահության վրա»։

Նախորդ հոդվածը
Չարենցյան հիշողությունը՝ Նյու Յորքից Երևան
Հաջորդ հոդվածը
Ալեն Սիմոնյանը Բաքու կմեկնի՞