Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Վերադարձ լինելո՞ւ է Բաքվի քարոզչությանը միացել է աղվանա-ուդաիական համայնքը Հայաստանը մտադիր է համալրել օդուժը Հեծանիվով զբոսանք՝ Արցախի վրա հարձակման օրը Սգո և պահանջատիրության օր Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս Իմ օդանավն է, ձեռքներդ հեռու պահեք. Փաշինյանի գրառումը
Ալեն Սիմոնյանը Բաքու կմեկնի՞

Ալեն Սիմոնյանը Բաքու կմեկնի՞

  • 77

ԱԽՔ նորանշանակ քարտուղարը լրագրողների հետ ճեպազրույցում հստակեցրեց, որ նման մտադրություն արտահայտվել է իր նախորդի՝ Արմեն Գրիգորյանի և նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի դիլիջանյան հանդիպմանը

Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջան մեկնի, բայց միաժամանակ շեշտում է, որ ժամկետի շուրջ որևէ հստակ պայմանավորվածություն դեռ չկա:

Պաշտոնյան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հստակեցրեց, որ նման մտադրություն արտահայտվել է իր նախորդի՝ Արմեն Գրիգորյանի և նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի դիլիջանյան հանդիպմանը։ 

Սիմոնյանը, որն օրերս վարչապետ Փաշինյանի պատվիրակության կազմում Բիշքեկում մասնակցել էր հայ - ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպմանը , ապա առանձին հանդիպել երկկողմ բանակցություններում ակտիվորեն ներգրավված Հաջիևի  հետ, այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց, թե իր տպավորությամբ՝ «ադրբեջանական կողմը խաղաղության հետ կապված բոլոր քայլերն անում և անելու է»:

«Այն քայլերը, որոնք ինքը [Բաքուն] էս պահի դրությամբ իրեն կարող է թույլ տալ», - հավելեց պաշտոնյան. - «Պարզ է, որ մենք ունենք հարցեր, որ բարձրացնում ենք, և դրանք դեռ լուծելու խնդիր կա, մասնավորապես, պահվող անձնանձ, անհայտ կորածների հետ կապված... բոլոր հարցերի շուրջ քննարկում է տեղի ունեցել և պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր մեխանիզմներ ներդնել, որպեսզի չլուծված հարցերը իրենց լուծումները գտնեն: Նաև կարևորվում է մեր հասարակություններին պատրաստելը, որովհետև գիտեք, որ շփումներ կան, մեր պատվիրակություններն են գնում Ադրբեջան , Ադրբեջանից են պատվիրակություններ գալիս: Այդ ամեն ինչը պետք է խորացնել, որպեսզի 30 տարվա [հակամարտության] հետքը կարողանանք նաև մարդկանց վերաբերմունքի մեջ փոխել ոչ միայն Հայաստանում , այլև Ադրբեջանում»

Նախորդ հոդվածը
Հայաստանի հետ առևտրատնտեսական կապեր են սկսվել.Ալիևի հատուկ ներկայացուցիչ՝ Էլչին Ամիրբեկով
Հաջորդ հոդվածը
Ի՞նչ կանի Հայաստանը, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան