Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
ԵՄ խորհուրդը սատարեց  Հայաստանի առևտրային աջակցության ծրագրերին

ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանի առևտրային աջակցության ծրագրերին

  • 70

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից արտահանվող ապրանքների համար առևտրային ռեժիմի ժամանակավոր ազատականացմանը։ Այս քայլն ուղղված է հայկական տնտեսությանն աջակցելուն՝ Ռուսաստանի կողմից վերջերս սահմանված առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։

Խորհրդի պաշտոնական հայտարարության համաձայն՝ նոր կարգավորումները կազատականացնեն Հայաստանից ԵՎՄ արտահանման շուրջ 80%-ը։ Միևնույն ժամանակ, նախատեսվում են հատուկ պաշտպանական մեխանիզմներ․ եթե հայկական ապրանքների ներմուծումը վնասի ԵՄ տեղական արտադրողներին, կկիրառվեն սահմանափակող միջոցներ՝ ներքին շուկան պաշտպանելու համար։
Եվրամիության խորհուրդն անփոփոխ է թողել Եվրահանձնաժողովի ներկայացրած առաջարկը, ինչը թույլ կտա արագացնել դրա վերջնական ընդունումը, եթե Եվրոպական խորհրդարանը ևս այն հաստատի առանց լրամշակումների։
Նախագծով նախատեսվում է ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը հայկական ապրանքների լայն տեսականու, այդ թվում՝ գյուղմթերքի համար։ Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կգործի երկու տարի։ Այն կներառի Հայաստանից արտահանվող թարմ մրգի, բանջարեղենի ու բույսերի մոտ 99%-ը, ինչպես նաև խմիչքների (ներառյալ ալկոհոլային) ավելի քան 91%-ը։
Սպասվում է, որ Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերյան լիագումար նիստում նույնպես կգումարի իր աջակցությունը փաստաթղթին առանց փոփոխությունների։ Դրանից հետո Խորհուրդը վերջնականապես կհաստատի որոշումը, և այն ուժի մեջ կտնի ԵՄ Պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ իսկ օրվանից։

Նախորդ հոդվածը
Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում
Հաջորդ հոդվածը
Չարենցյան հիշողությունը՝ Նյու Յորքից Երևան