Ժողով Մայր Աթոռում՝ Կաթողիկոսի նախագահությամբ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում ԱՄՆ-ում մահապատիժն առաջին անգամ կհեռարձակվի ուղիղ եթերում. դատապարտյալին գնդակահարելու են Համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի, նաև դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ. Սամվել Կարապետյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել․Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ Հայտնի է «Եկեղեցու ճգնաժամի» հարցով ԱԺ հանձնաժողովի կազմը Սուտ է, նման բան չկա. ԱԱԾ Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինի
ԹՐԻՓՓ-ը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը

ԹՐԻՓՓ-ը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը

  • 89

Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պահպանումը, ամրապնդումն ու ինստիտուցիոնալացումը Կառավարության համար առաջնային օրակարգ են: Այդ մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում՝ Հայաստանի Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Փաշինյանի խոսքով՝ այս ուղղությամբ առաջիկա կարևոր անելիքներից մեկը գետնի վրա ԹՐԻՓՓ նախագծի իրագործումն է, որը բխում է Կառավարության Խաղաղության խաչմերուկ նախագծից: 

«ԹՐԻՓՓ նախագիծը, որն իրագործվելու է ՀՀ-ի տարածքում և ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության սկզբունքների հիման վրա, վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը:

Հայաստանի շրջափակումը, ի դեպ, հիմա մասամբ հաղթահարված է, որովհետև 2025-ի նոյեմբերից Ադրբեջանի երկաթուղին Վրաստանի տարածքով բաց է Հայաստան ներմուծումների և ՀՀ-ից արտահանումների համար, իսկ Ախալքալաք-Կարս երկաթուղին մայիսից բացվեց Հայաստանից արտահանումների և դեպի Հայաստան ներմուծումների համար:

Այժմ նաև Թուրքիայի ճանապարհներն են Վրաստանի տարածքով բացվում Հայաստանի ավտոմեքենաների համար»,- հայտնեց վարչապետը՝ հավելելով՝ ԹՐԻՓՓ նախագիծը, սակայն, ոչ միայն Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկաթուղային կապն է բացելու, ներառյալ՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապը, նաև Հայաստանի հյուսիսային շրջանների երկաթուղային կապը Սյունիքի մարզի հետ՝ Նախիջևանի տարածքով, այլև Հայաստանն ինտեգրելու է միջազգային երկաթուղային ցանցին:

Վարչապետն ընդգծեց՝ նախագծի իրագործումը բացելու է նաև երկաթուղային կապը Պարսից ծոցի և Սև ծովի միջև՝ Իրանի, Նախիջևանի, Հայաստանի և Վրաստանի տարածքով, որը դարակազմիկ փոփոխություն է վերջիններիս համար: 

«Հայաստանն այսպիսով երկաթուղային կապ է ստանալու ԻԻՀ-ի հետ»,- հայտնեց Փաշինյանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Պարսից ծոց-Սև ծով երկաթուղին ԹՐԻՓՓ-ի հետ ուղիղ կապ չունի, այսինքն՝ այս նախագծի մաս չէ: 

Նախորդ հոդվածը
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրությամբ է հանդես եկել 2 քննիչներին ծեծի ենթարկելու գործով ոստիկանին կալանավորելու վերաբերյալ
Հաջորդ հոդվածը
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը