«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրությամբ է հանդես եկել 2 քննիչներին ծեծի ենթարկելու գործով ոստիկանին կալանավորելու վերաբերյալ

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրությամբ է հանդես եկել 2 քննիչներին ծեծի ենթարկելու գործով ոստիկանին կալանավորելու վերաբերյալ

  • 98

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 2026 թվականի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ։ Գործը վերաբերում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի, ինչպես նաև նրա հետ ընկերական ու ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից քննչական բաժնի 2 քննիչներին շենքի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու և խուլիգանություն կատարելու հանգամանքներին: Վարույթի շրջանակում սկզբում ձերբակալվել էին ոստիկանության վերոնշյալ ծառայողը, ով դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ, և նրա հետ ազգակցական կապի մեջ գտնվող ևս 2 անձ:
Կառույցից հայտնում են, որ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցն օգոստոսի 21-ին ձերբակալվելուց անմիջապես հետո, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի միջոցով վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է հայտարարություններ իրեն ենթադրաբար խոշտանգելու վերաբերյալ։ Դրանից հետո նախաձեռնվել և կազմակերպվել է ձերբակալվածին ինչպես վարչական շենքում, այնպես էլ բուժհաստատություններում բժշկական զննման ենթարկելու գործընթացը, որով հերքվել է ենթադրյալ բռնության դեպքը:
Այժմ քրեական վարույթով կատարվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային այլ գործողություններ՝ ենթադրյալ հանցագործության դեպքը բացահայտելու և բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Նախորդ հոդվածը
Զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա ձերբակալված
Հաջորդ հոդվածը
ԹՐԻՓՓ-ը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը