«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
Հայաստանում աշնանը կներդրվեն ԵՄ չափանիշներին համապատասխանող նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր

Հայաստանում աշնանը կներդրվեն ԵՄ չափանիշներին համապատասխանող նոր կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր

  • 88

Աշնանը Հայաստանում կստեղծվի անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ, որի շրջանակում քաղաքացիներին կհատկացվեն Եվրոպական Միության անվտանգային չափանիշներին համապատասխանող կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր։

Այս մասին օգոստոսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել են Ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը՝ ներկայացնելով 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքային արդյունքները։

Ոլորտային բարեփոխումների շարքում ընդգծվել է միգրացիոն ռազմավարության վերանայումը, որտեղ առաջին անգամ ներառվել է քաղաքացիության ինստիտուտը։ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության գործընթացում ևս արձանագրվել են դրական զարգացումներ․ մայիսին ստացված առաջընթացի առաջին զեկույցում ԵՄ գործընկերները բարձր են գնահատել Հայաստանի ձեռնարկած քայլերը։ Բացի այդ, 2026 թվականի առաջին կիսամյակում պահպանվել է ՀՀ քաղաքացիների սահմանահատումների դրական հաշվեկշիռը՝ կազմելով +1347, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված +8660 ցուցանիշից հետո շարունակում է դրական միտում արտացոլել։

Նոր կենսաչափական փաստաթղթերի ներդրումը կմեկնարկի աշնանը։ Սկզբնական փուլում սպասարկումը կիրականացվի 14 գրասենյակներում, իսկ հետագայում դրանց թիվը կհասնի 23-ի։ Նոր անձնագրի արժեքը սահմանվել է 28 650 դրամ, իսկ նույնականացման քարտինը՝ 5950 դրամ։ Անձնագիրը կտրամադրվի 10 տարի, իսկ նույնականացման քարտը՝ 5 տարի ժամկետով։ Ըստ սահմանված կարգի՝ անձնագիր կարող են ստանալ միայն նույնականացման քարտ ունեցող քաղաքացիները։ Մինչև 16 տարեկան անչափահասներին քարտը տրամադրվելու է ծնողի ցանկությամբ, իսկ 16 տարին լրանալուց հետո այն ունենալը դառնալու է պարտադիր։ Այս օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի մինչև նոյեմբերի 1-ը, ինչից հետո հին նմուշի փաստաթղթերի տպագրությունը ամբողջությամբ կդադարեցվի։

Նախորդ հոդվածը
Ռուսաստանը պարզաբանում է պահանջում Վաշինգտոնից և Անկարայից՝ Կիևին զինամթերք տրամադրելու պատճառով
Հաջորդ հոդվածը
ՃՏՊ-ների վիճակագրությունը ՀՀ-ում. 6 ամսում՝ 114 զոհ և 3127 վիրավոր