Իշխանությունը պատրաստվում է հանձնե՞լ Տիգրանաշենը «Քարե» Չարենց․ մեծ բանաստեղծի կերպարը հայ կերպարվեստում՝ որպես նյութականացված հիշողություն ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվել են. 3 հանձնաժողով դեռ մնում է առանց ղեկավարի Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից՝ 5 շաբաթով անցնում են վեցօրյա ուսուցման Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Թբիլիսիում հայտնաբերվել են բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի բնակարանային շենքի ստորգետնյա հարկերը «Թրամփից F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ խոստում եմ ստացել». Էրդողան
Եկեղեցիներից գողություններ կատարած երկու տղամարդ է ձերբակալվել. հայտնաբերվել է գողոնի մի մասը

Եկեղեցիներից գողություններ կատարած երկու տղամարդ է ձերբակալվել. հայտնաբերվել է գողոնի մի մասը

  • 47

Վերջին երկու շաբաթների ընթացքում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգեր էին ստացվել, որ հանրապետության տարբեր եկեղեցիներից ու մատուռներից գողություններ են կատարվում, մասնավորապես՝ հափշտակվել էին խաչեր, գավաթներ, մյուռամաններ և եկեղեցական այլ պարագաներ։

Հանցագործությունների շարքում էին նաև Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիները, որտեղից, ըստ ՆԳՆ-ից փոխանցած նախնական տեղեկությունների, գողացել էին խաչեր՝ յուրաքանչյուր եկեղեցուն պատճառելով մոտ 100 հազար դրամի վնաս։

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության, ինչպես նաև Արտաշատի, Արարատի, Արմավիրի բաժինների և պարեկների հետ համատեղ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ այս շարքային գողությունները կատարում են Արմավիր քաղաքի 30 և 38-ամյա երկու տղամարդիկ։

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի Շահումյան գյուղի հատվածում նրանք հայտնաբերվեցին, գողություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածով ձերբակալվեցին և իրենց «Նիսան» մակնիշի մեքենայով տեղափոխվեցին Արտաշատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես պարզվել է, տղամարդիկ հասցրել էին գողոնի մի մասն արդեն վաճառել, իսկ մնացած մասը ոստիկանները հայտնաբերել են մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։

Նախորդ հոդվածը
Բրյուսելը ողջունում է Երևանի և Բաքվի միջև առաջընթացը
Հաջորդ հոդվածը
Ռուսաստանը պարզաբանում է պահանջում Վաշինգտոնից և Անկարայից՝ Կիևին զինամթերք տրամադրելու պատճառով