Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարացվեց ևս երեք ամսով, նրա կուսակից Արեգնազ Մանուկյանինը՝ մեկ ամսով. փաստաբան Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Վերոնիկա Զոնաբենդ Երևանում քննարկվել են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ու ներդրումների հնարավորությունները Նոր ճանապարհների կառուցման մեկնարկ Երևանում Աղիքային վարակի նոր դեպքեր՝ Բյուրեղավանում Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը Պատգամավորից՝ Մամուլի խոսնակ
Բրյուսելը ողջունում է Երևանի և Բաքվի միջև առաջընթացը

Բրյուսելը ողջունում է Երևանի և Բաքվի միջև առաջընթացը

  • 54

«Եվրոպական միությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ սահմանափակումների վերացումը, ինչպես նաև ադրբեջանական և հայկական համայնքների միջև շփումների ընդլայնումը համարում է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախագծի նախաստրոագրումից հետո անցած մեկ տարվա հիմնական ձեռքբերումները»,-հայտնել է Արտաքինկապերի եվրոպական ծառայության (EEAS) պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը։

 

 

ԵՄ պաշտոնյայի  խոսքով՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության պայմանագրի նախագծի նախաստորագրումը և խաղաղ գործընթացի վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը «պատմական քայլեր» են նշանավորել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման ճանապարհին։ «Այդ ժամանակից ի վեր կողմերը հասել են կարևոր առաջընթացի, որն օգուտ է բերել երկու երկրներին», — նշել է Հիպերը։

ԵՄ-ը ընդգծել է առևտրային և տարանցիկ սահմանափակումների վերացման, պահվող անձանց ազատ արձակման և երկու երկրների ներկայացուցիչների միջև շփումների ընդլայնման կարևորությունը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։

 

Միևնույն ժամանակ, Բրյուսելում կարծում են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է շարունակեն կյանքի կոչվել, իսկ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի և վավերացվի։

ԵՄ-ը նաև աջակցում է կարգավորման ճանապարհին հետագա գործնական քայլերին, այդ թվում՝ տրանսպորտային փոխկապակցվածության, առևտրի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, հայտնել է Հիպերը։

Նա հավելել է, որ շարունակում են կարևոր նշանակություն ունենալ սահմանազատման և սահմանագծման հարցերում հետագա առաջընթացը, հումանիտար խնդիրների լուծումը և հաշտեցմանն ուղղված ջանքերը, այդ թվում՝ հասարակական մակարդակում։

«ԵՄ-ը պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն և տրամադրել փորձագիտական օգնություն այս բոլոր ոլորտներում», — ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը։

Նախորդ հոդվածը
Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է. Հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է կալանավորման միջնորդություն ներկայացնել
Հաջորդ հոդվածը
Եկեղեցիներից գողություններ կատարած երկու տղամարդ է ձերբակալվել. հայտնաբերվել է գողոնի մի մասը