«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է. Հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է կալանավորման միջնորդություն ներկայացնել

Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է. Հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է կալանավորման միջնորդություն ներկայացնել

  • 80

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, վերջին խորհրդարանական ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով առաջադրված Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նա ներգրավվել է որպես մեղադրյալ ընտրական հանցագործության հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակում, և քննիչն արդեն նախապատրաստվում է դատարան միջնորդություն ներկայացնել՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պահանջով։

Իրավապահների ուշադրության կենտրոնում Գրիգորյանը հայտնվել էր դեռևս նախընտրական շրջանում։ Մայիսի 22-ին քննիչները շուրջ յոթ ժամ խուզարկել էին նրա բնակարանը, ավտոմեքենան և ԲՀԿ-ի նախընտրական շտաբը՝ առգրավելով փաստաթղթեր ու համակարգչային տեխնիկա։ Նախկին պատգամավորը տեղի ունեցածն որակել էր որպես քաղաքական հետապնդում՝ պնդելով, որ իրական նպատակը իրենց նախընտրական քարոզարշավը տապալելն ու խոչընդոտելն է։

Ավելի վաղ Գրիգորյանի ձերբակալման մասին հայտնել էր նաև նրա փաստաբան Արսեն Բաբայանը, սակայն վարույթին վերաբերող այլ մանրամասներ չէր փոխանցել։

Նախորդ հոդվածը
Մարիա Զախարովան արձագանքել է 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու որոշմանը
Հաջորդ հոդվածը
Բրյուսելը ողջունում է Երևանի և Բաքվի միջև առաջընթացը