«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
Մարիա Զախարովան արձագանքել է 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու որոշմանը

Մարիա Զախարովան արձագանքել է 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու որոշմանը

  • 84

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կտրուկ քննադատության է ենթարկել նախընտրական շրջանում բարեգործության արգելքը խախտելու քրեական գործի շրջանակում Հայրենական մեծ պատերազմի 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու որոշումը։

Դիվանագետի համոզմամբ՝ տեղի ունեցողը վկայում է բարոյական ու հոգևոր քայքայման մասին, որն առաջանում է Եվրոպայի և Կիևի հետ Հայաստանի մերձեցման հետևանքով։

Զախարովան ընդգծել է, որ այս իրադարձությունը չի կարելի դիտարկել Երևանի վերջին քայլերից անջատ, որոնք, նրա գնահատմամբ, բացահայտ ծաղր են ընդհանուր պատմության և հիշատակի հանդեպ։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է նաև նախկինում տեղի ունեցած դեպքերը, այդ թվում՝ Հայաստանի ՊՆ ուսումնական հաստատություններից մեկի ղեկավարի՝ նացիստներին արդարացնելու փորձերը և Վետերանների միության նախագահի տնային կալանքը։

Վետերաններին անվանելով պատմական հիշողության ու բարոյական ուղենիշների պահապաններ՝ դիվանագետը նշել է, որ Հայաստանի ղեկավարությունը նախկինում բազմիցս է հանդիպել Աբգարյանին, այդ թվում՝ Մոսկվայում Հաղթանակի 80-ամյակի միջոցառումների ժամանակ։ Նա վստահություն է հայտնել, որ 103-ամյա վետերանն իր կենսափորձի և ամուր բնավորության շնորհիվ կհաղթահարի այս փորձությունը, իսկ նման քայլերը միայն փաստում են պատմական հարգանքի կորստի մասին։

Նախորդ հոդվածը
Հայ-չինական ռազմավարական գործընկերության ընդլայնում. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է դեսպան Սինվեյ Լիին
Հաջորդ հոդվածը
Մարտուն Գրիգորյանը ձերբակալվել է. Հակակոռուպցիոն կոմիտեն պատրաստվում է կալանավորման միջնորդություն ներկայացնել