«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
Հայ-չինական ռազմավարական գործընկերության ընդլայնում. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է դեսպան Սինվեյ Լիին

Հայ-չինական ռազմավարական գործընկերության ընդլայնում. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է դեսպան Սինվեյ Լիին

  • 67

Օգոստոսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սինվեյ Լիին:

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն:

Զրույցի ընթացքում երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները վստահորեն զարգանում են ռազմավարական գործընկերության բարձր մակարդակով: Զրուցակիցներն առանձնահատուկ անդրադարձ են կատարել միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ակտիվացմանը, ինչպես նաև քննարկել երկկողմ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները: Կողմերը կարևորել են ինչպես առկա ոլորտներում համագործակցության խորացումը, այնպես էլ նոր ու հեռանկարային ուղղություններով համատեղ աշխատանքի ծավալումը:

Նախորդ հոդվածը
Զանգեզուրի միջանցք չկա, կա՝ Թրիփփ
Հաջորդ հոդվածը
Մարիա Զախարովան արձագանքել է 103-ամյա վետերան Ռոզալիա Աբգարյանին հարցաքննելու որոշմանը