Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում ԱՄՆ-ում մահապատիժն առաջին անգամ կհեռարձակվի ուղիղ եթերում. դատապարտյալին գնդակահարելու են Համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի, նաև դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ. Սամվել Կարապետյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել․Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ Հայտնի է «Եկեղեցու ճգնաժամի» հարցով ԱԺ հանձնաժողովի կազմը Սուտ է, նման բան չկա. ԱԱԾ Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինի Բառի և մեղեդու երկխոսություն
Նարեկ Կարապետյան. «Ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք»

Նարեկ Կարապետյան. «Ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք»

  • 198

Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո իրենք պատասխանատվության են ենթարկվելու իրենց իսկ ձևավորած արդարադատության համակարգի կողմից։

Պատգամավորն անդրադարձել է մի շարք քրեական գործերի՝ դրանք որակելով շինծու։ Նա նշել է, որ քաղաքացիներին դատում են քաղաքական հայտարարությունների, օրինակ՝ Ռուբեն Վարդանյանի վերադարձի մասին խոսքերի, աշխատանքի ընդունման սովորական զանգերի կամ ընտանեկան կատակների համար։

Կարապետյանի խոսքով՝ իշխանությունները կարող են ցանկացած գործ ըստ իրենց հարմարեցնել և ներկայացնել, սակայն դրանով չեն կարող համոզել հանրությանը իրենց լեգիտիմության մեջ։ Նա ընդգծել է, որ խորհրդարանում իշխող ուժը չպետք է ունենար նման մեծամասնություն, և այնտեղ պետք է ներկայացված լիներ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Նախորդ հոդվածը
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված արաբական երկրների դեսպանների հետ
Հաջորդ հոդվածը
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 224-ի