Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում ԱՄՆ-ում մահապատիժն առաջին անգամ կհեռարձակվի ուղիղ եթերում. դատապարտյալին գնդակահարելու են Համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի, նաև դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ. Սամվել Կարապետյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել․Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ Հայտնի է «Եկեղեցու ճգնաժամի» հարցով ԱԺ հանձնաժողովի կազմը Սուտ է, նման բան չկա. ԱԱԾ Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինի Բառի և մեղեդու երկխոսություն
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված արաբական երկրների դեսպանների հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված արաբական երկրների դեսպանների հետ

  • 70

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների արտակարգ և լիազոր դեսպաններին։

Կառավարության ղեկավարն ընդգծել է արաբական աշխարհի հետ պատմամշակութային ամուր կապերի վրա հիմնված քաղաքական, դիվանագիտական և տնտեսական փոխգործակցությունն ընդլայնելու Հայաստանի պատրաստակամությունը։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունությանն առնչվող հարցեր՝ հատուկ կարևորելով 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրագործմանն ուղղված քայլերին։

Արաբական երկրների դիվանագետները բարձր են գնահատել հանդիպման նման ձևաչափը, որը նպաստում է երկխոսության խորացմանը։ Հանդիպման ավարտին վարչապետը կարևորել է արաբական պատվիրակությունների ակտիվ մասնակցությունն այս տարվա հոկտեմբերին Հայաստանում նախատեսված Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։

Նախորդ հոդվածը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
Հաջորդ հոդվածը
Նարեկ Կարապետյան. «Ձեզ դատելու է այն դատարանը, որը դուք սարքել եք»