Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում ԱՄՆ-ում մահապատիժն առաջին անգամ կհեռարձակվի ուղիղ եթերում. դատապարտյալին գնդակահարելու են Համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի, նաև դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ. Սամվել Կարապետյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել․Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ Հայտնի է «Եկեղեցու ճգնաժամի» հարցով ԱԺ հանձնաժողովի կազմը Սուտ է, նման բան չկա. ԱԱԾ Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինի Բառի և մեղեդու երկխոսություն
Անունը փոխեցին դարձավ օրինակա՞ն

Անունը փոխեցին դարձավ օրինակա՞ն

  • 81

ԲՀԿ անդամ Շաքե Իսայանը «Հրապարակ» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողություններն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար են, որոնք զուգորդվում են սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարմամբ:

Իսայանի դիտարկմամբ՝ Գագիկ Ծառուկյանը տևական ժամանակ հանդես էր գալիս ներքին համերաշխության, միասնության և երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու կոչերով, ինչին իշխանությունները պատասխանեցին վիրավորանքներով, պիտակավորումներով և անձնական ու ընտանեկան թիրախավորմամբ: Նրա խոսքով՝ դրան հաջորդեցին «մանդատագողությունը», ինչպես նաև Ծառուկյանի մասնավոր սեփականության, հիմնարկների արգելադրման ու յուրացման գործընթացները:

Խոսելով «Մուլտի վելնես» համալիրի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ ԲՀԿ անդամը հարցադրում է հնչեցնում. եթե պնդում են, որ կառույցն անօրինական է, ինչպե՞ս է ստացվում, որ ցուցանակը փոխելով և մեկ այլ անվանում փակցնելով այն անմիջապես դառնում է օրինական: Ըստ նրա՝ իշխանության փորձերը՝ այս ամենը ներկայացնելու որպես զուտ իրավական կամ տնտեսական պրոցես, տրամաբանությունից դուրս են:

Իսայանը շեշտում է, որ նման գործելաոճը բացասական և վտանգավոր ազդակ է տեղական գործարար համայնքի, Սփյուռքի մեր հայրենակիցների և օտարերկրյա ներդրողների համար: Մարդիկ տարիներ շարունակ խոշոր տնտեսական ներդրումներ են կատարում, շենացնում ու կահավորում են ձեռնարկությունները, սակայն արդյունքում դրանք որակվում են «գոմի դուռ», և տարիների ստեղծածը մեկ օրում վերցվում ու յուրացվում է:

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի՝ ընդդիմադիրներին ուղղված կոռեկտության և բարեկրթության կոչերին՝ նախկին պատգամավորը նշել է, որ դրանք անկեղծ չեն: Ըստ նրա՝ չի կարելի խորհրդարանում խոսել քաղաքակրթության և նոր խաղի կանոնների մասին, երբ զուգահեռ իրականության մեջ քաղաքական ուժին դուրս են մղում խորհրդարանից, նրա առաջնորդին փորձում են զրկել սեփականությունից, իսկ կոչերին հետևող իրական գործերը լրիվ հակառակ պատկերն են ցույց տալիս:

Նախորդ հոդվածը
Նիկոլ Փաշինյանը Չոլպոն-Ատայում մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
Հաջորդ հոդվածը
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին