Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները

Հայտնի են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները

  • 133

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության այսօր կայացած նիստում ընտրվել են ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների ՔՊ-ական թեկնածուները։

Ներկայացնում ենք առաջադրված թեկնածուների ցանկը՝ ըստ համապատասխան հանձնաժողովների․

Լուսինե Բադալյան — Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով

Նազելի Բաղդասարյան — Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

Սիսակ Գաբրիելյան — Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

Սոնա Ղազարյան — Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Սարգիս Խանդանյան — Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

Վահե Ղալումյան — Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով

Զարուհի Բաթոյան — Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով

Վիլեն Գաբրիելյան — Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

Բաբկեն Թունյան — Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Արուսյակ Ջուլհակյան — Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

Տրդատ Սարգսյան — Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Ծովինար Վարդանյան — Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

Նախորդ հոդվածը
Ողբերգական դեպք Երևանում. Կիևյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել
Հաջորդ հոդվածը
ԱՄՆ-ն վերսկսել է հարվածները Իրանի ռազմական օբյեկտներին