Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ ԵՄ

Մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ ԵՄ

  • 170

Հայաստանը դեռ չի շտապում ընտրության հարցում

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր արձագանքել է Մոսկվայից հնչող այն հորդորին, թե պետք է կողմնորոշվել՝ ԵԱՏՄ, թե՞ ԵՄ ընտրության հարցում. Միրզոյանի խոսքով դեռ պահը չէ։ 
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունից հետո այսօր ՌԴ ԱԳՆ ԱԳՆ ԱՊՀ չորրորդ վարչության ղեկավար Միխայիլ Կալուգինն է հայտարարել՝  «Հայաստանը երկու աթոռին միաժամանակ նստել չի կարողանա» և զգուշացրել՝ «Երևանի, այսպես կոչված, եվրոպական ուղիով առաջխաղացումը ինչ-որ պահի կարող է հանգեցնել ռուս-հայաստանյան հարաբերություններում համակարգային փոփոխությունների»:

«Ինտեգրացիան պահանջում է համակարգված աշխատանք, ինչը դժվար թե համատեղելի լինի այն մոտեցման հետ, որի դեպքում ԵԱՏՄ-ին անդամակցությունը դիտվում է որպես ժամանակավոր միջոց, մինչդեռ ընթանում են այլընտրանքային միության որոնումները կամ միանալու գործընթացը։ Պարզ ասած՝ երկուսը միաժամանակ հնարավոր չէ», - նշել է ռուս դիվանագետը:

Նախորդ հոդվածը
Խաղաղություն՝ մշակութային սպանդին զուգահեռ
Հաջորդ հոդվածը
Սրանք դեռ ծաղիկնե՞րն են