Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից Պեսկովը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ քննարկել բուսասանիտարական վերահսկողության հարցերը ՀՀ Կառավարությունը հրապարակել է 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը ԹՐԻՓՓ-ը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրությամբ է հանդես եկել 2 քննիչներին ծեծի ենթարկելու գործով ոստիկանին կալանավորելու վերաբերյալ Զինծառայողի սպանության դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. կա ձերբակալված
Սրանք դեռ ծաղիկնե՞րն են

Սրանք դեռ ծաղիկնե՞րն են

  • 99

ՌԴ-ն սահմանափակել է Հայաստանից ներմուծվող ծաղիկները

Ռուսաստանյան Ռոսսելխոզնադզորը նամակ է հղել ծաղիկների մատակարարումների սահմանափակման մասին Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին, հայտնել են գերատեսչության լրագրողներին, հաղորդում է ТАСС-ը:

 

«Այս նամակը պաշտոնապես հղվել է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին: Տեղեկացնում ենք նաև, որ Ռոսսելխոզնադզորը փոխգործակցում է Հանրապետության իրավասու մարմնի հետ»,- հայտնել են Ռոսսելխոզնադզորում:

 

Ավելի վաղ Ռոսսելխոզնադզորը հայտնել էր, որ 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվում Հայաստանից ծաղիկների ներմուծման համար: Գերատեսչությունում հայտարարել էին, որ, չնայած հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տված երաշխիքներին, շարունակվում են Եվրասիական տնտեսական միության համար «կարանտինային» օբյեկտներ հայտնաբերվել:

Նախորդ հոդվածը
Մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ ԵՄ
Հաջորդ հոդվածը
Հաղորդավարը ճիշտ էր, վարչապետը՝ սխալ