Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում Համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին ԱՄՆ-ում մահապատիժն առաջին անգամ կհեռարձակվի ուղիղ եթերում. դատապարտյալին գնդակահարելու են Համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի, նաև դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ. Սամվել Կարապետյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել․Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ Հայտնի է «Եկեղեցու ճգնաժամի» հարցով ԱԺ հանձնաժողովի կազմը Սուտ է, նման բան չկա. ԱԱԾ Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինի
Ստեփանակերտի Սուրբ Հակոբն այլևս չկա

Ստեփանակերտի Սուրբ Հակոբն այլևս չկա

  • 239

Օկուպացված Արցախում ադրբեջանցիները հողին են հավասարեցրել Սուրբ Հակոբ եկեղեցին

Օկուպացված Արցախում ադրբեջանցիների ձեռքը հասավ նաև Սուրբ Հակոբ եկեղեցուն։ Արցախի թեմից հայտնում են, որ տարիներ շարունակ սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը, որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը։
Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի ս. Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի ս. Սարգիս, Բերձորի ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։

Ինչքան էլ անարձագանք մնան մեր արդար դատապարտումներն ուղղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությունը չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը:
Ուստի, վերստին կոչ ենք անում միջազգային համապաստասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը»։

Նախորդ հոդվածը
Ծաղր՝ ի պատասխան Թրամփի սպառնալիքների
Հաջորդ հոդվածը
Մենք կշրջափակենք Հորմուզը․ Թրամփ