Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրոպայի հետ կապերի առաջմղման գործում Հաստատվել է պատգամավորական էթիկայի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը Լաչինում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները Սա ուղիղ հրահանգ էր ԱԺ ամբիոնից Պեսկովը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ քննարկել բուսասանիտարական վերահսկողության հարցերը ՀՀ Կառավարությունը հրապարակել է 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը
Երևանը Բաքվին նոր առաջարկ ունի

Երևանը Բաքվին նոր առաջարկ ունի

  • 179

Պատրաստ ենք հենց այսօր ավտոմոբիլային կապ ապահովել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում այսօր հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև ավտոմոբիլյանի կապը։ 

Փաշինյանի գնահատմամբ  այս առաջարկը նպատակ չունի որևէ կերպ ձգձգել, խափանել, մոռացության մատնել Վաշինգտոնի պայմանավորվածությունները: 

«Մենք այս առաջարկն անում ենք, որովհետև ինքներս ենք մի փոքր այլընտրանքային տարբերակներով օգտվում Ադրբեջանի երկաթուղուց: Ինչպես Ադրբեջանն է սպասում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան կապի հաստատմանը, այնպես էլ մենք ենք սպասում Նախիջևանի տարածքով Հայաստանի հարավի և հյուսիսի միջև երկաթուղային կապի հաստատմանը: Երկաթուղային այս երթուղին Հայաստանի համար այլընտրանք չունի: Ինչպես տեսնում եք, Հայաստանի և Ադրբեջանի սպասումներն այս առումով չեն հակասում իրար»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Նախորդ հոդվածը
Ո՞ր դեպքում ԿԸՀ-ն չի գրանցի քաղաքական ուժին ընտրություններից առաջ
Հաջորդ հոդվածը
Ո՞վ է ստում