Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր Բանակը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքը Փաշինյանը վաբա՞նկ է գնում Ինչո՞ւ է Փաշինյանը նյարդային.Ներքի՞ն, թե՞ արտաքին ազդակներ կան Խաղաղության ճանապարհին մեկ խոչընդոտ կա՝ ընդդիմությունը. Նիկոլ Փաշինյան Հայաստանի ոչ մի ղեկավար երբևէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեhիկ պահվածքով. Լևոն Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանի մասին Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Արարատ Միրզոյան
Իրանի առաջնորդին ընտրելու է իրանցին, ոչ թե Թրամփը

Իրանի առաջնորդին ընտրելու է իրանցին, ոչ թե Թրամփը

  • 251

Արաղչին Թրամփից պահանջում է ներողություն խնդրել իրանցիներից

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին  NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանի նոր առաջնորդին ընտրում է Իրանի ժողովուրդը, և ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և պահանջել է, որ ԱՄՆ նախագահը ներողություն խնդրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար։

Արաղչին՝ ի պատասխան Սպիտակ տան ղեկավարի հայտարարություններին, նշել է, որ Թեհրանը  ոչ մեկին թույլ չի տալիս միջամտել իր երկրի  ներքին գործերին և  բացառել է այն հնարավորությունը, որ սպանված առաջնորդի՝ այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին, փոխարինի իր հորը։ Միևնույն ժամանակ Արաղչին չի հստակեցրել, թե ով է լինելու հաջորդը։

Իրանի ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Թրամփը «պետք է ներողություն խնդրի տարածաշրջանի բնակիչներից և իրանական ժողովրդից այն սպանությունների և ավերածությունների համար, որոնք նրանք իրականացրել են մեր դեմ»։

Արաղչին պաշտպանել է Իրանի հարվածները, որոնք հասցվել են Մերձավոր Արևելքի հարևան երկրներին՝ հայտարարելով, որ այդ հարվածները ուղղված էին տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին, քանի որ իրանական հրթիռները չեն կարող հասնել Միացյալ Նահանգներին։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ինքն անպայման պետք է ներգրավված լինի Իրանի նոր գերագույն առաջնորդի ընտրության հարցում։

Նախորդ հոդվածը
Գարունը ուշանում է
Հաջորդ հոդվածը
Հորից՝ որդուն․ Հայտնի է Իրանի նոր հոգևոր առաջնորդի անունը