«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
Բարեկամից՝ թշնամի՝ մեկ քայլ

Բարեկամից՝ թշնամի՝ մեկ քայլ

  • 239

Իրանը զգուշացնում է հարևաններին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հարևան երկրներին ուղղված հայտարարությամբ է հանդես եկել ։  Իրանական Mehr-ը, մեջբերելով նախագահի խոսքը, գրում է․ «Մենք եղբայրներ ենք հարևան երկրների հետ, բայց Իրանի դեմ ցանկացած հարձակման պատասխան կտրվի»։

Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ Թեհրանը ձգտում է հարևան պետությունների հետ բարեկամական ու եղբայրական հարաբերությունների։ Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է՝ եթե որևէ երկիր թույլ տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ագրեսիայի համար, ապա կբախվի պատասխան միջոցների։

«Իրանը երբեք չի ընկրկել ճնշումների առաջ և երբեք չի անի դա»,- հավելել է նա։

Ավելի վաղ Իրանի նախագահն իր ուղերձում հայտարարել էր, որ երեկ ժամանակավոր ղեկավար խորհուրդը հայտնել է՝ այլևս հարձակումներ չեն լինի հարևան երկրների վրա և հրթիռներ չեն արձակվի, քանի դեռ այդ երկրները հարձակում չեն գործել Իրանի վրա։

 

Նախորդ հոդվածը
Իրանական հրթիռները բացել են Իսրայելի փակ օդը
Հաջորդ հոդվածը
Ակնարկ քրդերին՝ Սպիտակ տնից