«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
«Մեծամոր»  պատմահնագիտական արգելոց-թանգարանը  բացառիկ ցուցադրության է պարտրաստվում

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացառիկ ցուցադրության է պարտրաստվում

  • 378

«Ժամանակի ոսկե հետքը» խորագիրը կրող բազմաշերտ միջոցառումը նվիրված է Մեծամորի հնագիտական պեղումների 60-ամյա և Մեծամորի թանգարանի 55-ամյա հոբելյաններին, տեղեկանում ենք Պահպանության ծառայության ֆեյսբուքյան էջից։

 
60 տարի շարունակ Մեծամորի հնագիտական պեղումները բացահայտում են հնագույն քաղաքակրթությունների գաղտնիքները, իսկ հայտնաբերված յուրաքանչյուր գտածո արդեն 55 տարի Մեծամորի թանգարանում այցելուներին նոր լույսի ներքո ներկայացնում է մեր տարածաշրջանի մշակույթն ու պատմությունը։
Միջոցառման եզակիությունն ապահովում է Մեծամորի ոսկյա զարդերի բացառիկ հավաքածուի՝ «ՄԵԾAmore» -ի
շոու-ցուցադրությունը։ Առաջին անգամ և միայն այդ օրը այցելուները հնարավորություն կունենան տեսնելու պատմությունն ու հնագույն մշակույթը խտացնող զարդերի հավաքածուի  շոու-ցուցադրությունը։  Ներկայացնելուց անմիջապես հետո զարդերը կհայտնվեն թանգարանային ապակու տակ:

Միջոցառման ծրագիրը՝ 
Ժամը 14։00 - «Մեծամոր․ 60 ամյա ճանապարհ դեպի ինքնություն» խորագրով գիտաժողով
Ժամը 16։30 - «Մեծամոր․ հինգհազարամյա բնակավայր Հին Հայաստանում» գրքի շնորհանդես
Ժամը 17։00 - «ՄԵԾamore»՝ Մեծամորի ոսկյա զարդերի բացառիկ հավաքածուի շոու-ցուցադրություն
Ժամը 17։30 - Մեծամորի ոսկյա զարդերի կրկնօրինակների ցուցադրություն-վաճառք։


«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը սիրով սպասում է՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 14։00-ին։












Նախորդ հոդվածը
ՀԱՓՇՏԱԿԵԼ ԵՆ ՏԱՓԵՐԱԿԱՆԻ 15-ՐԴ ԴԱՐԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ
Հաջորդ հոդվածը
ԳՈՐԾԱԴՈՒԼ ԼՈՒՎՐՈՒՄ