Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Թուրքմենստանում Համախմբելու ենք ընդդիմադիր ուժերին ԱՄՆ-ում մահապատիժն առաջին անգամ կհեռարձակվի ուղիղ եթերում. դատապարտյալին գնդակահարելու են Համախմբելու ենք ընդդիմադիր շատ ուժերի, նաև դիմելու եմ, որ ՔՊ-ականները միանան մեզ. Սամվել Կարապետյան 44-օրյա պատերազմից հետո՝ 2021-2023 թթ., Ադրբեջանը մի քանի հարձակումներով 47 քկմ է օկուպացրել․Սյունիքի մարզի հյուսիսում՝ Վայոց Ձորի հետ սահմանից մինչեւ Տեղ գյուղ Հայտնի է «Եկեղեցու ճգնաժամի» հարցով ԱԺ հանձնաժողովի կազմը Սուտ է, նման բան չկա. ԱԱԾ Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինի
Եգիպտոսում բացվում է աշխարհի ամենամեծ թանգարանը

Եգիպտոսում բացվում է աշխարհի ամենամեծ թանգարանը

  • 247

Բացման արարողությանը կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների առաջնորդներ

Կահիրեի մերձակայքում նոյեմբերի 1-ին  կբացվի Մեծ եգիպտական թանգարանը: 1 միլիարդ դոլար արժողությամբ հսկայական համալիրը նվիրված է մեկ քաղաքակրթության պատմությանը։ Թանգարանը գտնվում է Գիզայի բուրգերից մեկ կիլոմետր հեռավորության վրա և զբաղեցնում է 470 հազար քառակուսի մետր տարածք։
Այս նախագծի մասին Եգիպտոսի կառավարությունը հայտարարել էր դեռևս 1992 թվականին, բայց շինարարությունը սկսվել է միայն 2005-ին։ 

Թանգարանում կտեղադրվեն ավելի քան 50,000 ցուցանմուշներ, այդ թվում՝ Ռամզես II-ի 83 տոննա քաշով, 3200 տարեկան կոթողը և 4500 տարեկան նավակը, որը պատկանել է փարավոն Խուֆուին, որին վերագրվում է բուրգերի շինարարությունը։ Շատ առարկաներ տեղափոխվել են Թահրիր հրապարակի հին թանգարանից, որը գործում է շուրջ մեկ դար, մյուսները՝ վերջերս հայտնաբերվել են Սաքքարայի դամբարանից։

Թանգարանը ներառում է 24 հազար քառակուսի մետր ցուցադրական տարածք, երեխաների թանգարան, կոնֆերանս դահլիճներ, առևտրային գոտի և վերականգնման կենտրոն։ 12 հիմնական սրահները, որոնք բացվել են անցյալ տարի, ցուցադրում են ցուցանմուշներ նախապատմական ժամանակներից մինչև հռոմեական դարաշրջան։

Բացման արարողությանը ներկա կլինեն աշխարհի առաջնորդներ և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին։ Բուրգերից թանգարան է տանում նոր հետիոտնային ճանապարհ։

Աֆրիկայի երկրորդ խոշորագույն տնտեսությունն ունեցող Եգիպտոսը սպասում է, որ թանգարանը կշարունակի զարգացնել զբոսաշրջությունը։ 2024-ին երկիրը ընդունել է ռեկորդային 15.7 միլիոն այցելու, իսկ կառավարությունը նպատակ ունի 2032 թվականին այդ թիվը կրկնապատկել։ Թանգարանի ադմինիստրատորները ակնկալում են օրական 15-20 հազար այցելու։

 

Նախորդ հոդվածը
Գառնու տաճարի արքունական բաղնիքի խճանկարի վերականգնումը շարունակվում է
Հաջորդ հոդվածը
Տավուշի համն ու հոտը՝ Բերդի թանգարանում