Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել Պաշտոնանկություն ԱԱԾ-ում
Գառնու տաճարի արքունական բաղնիքի խճանկարի վերականգնումը շարունակվում է

Գառնու տաճարի արքունական բաղնիքի խճանկարի վերականգնումը շարունակվում է

  • 322

Վերականգնող մասնագետներն իրականացրել են խճանկարի մաքրման և ամրակայման աշխատանքների երրորդ փուլը։

 
Հոկտեմբերի 16-24-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի բաղնիքի տարածքում Իտալիայի Ֆլորենցիա քաղաքից (Opificio delle Pietre Dure) ժամանած խճանկարի վերականգնողների խումբը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի վերականգնող մասնագետների հետ միասին իրականացրել է խճանկարի մաքրման և ամրակայման աշխատանքների երրորդ փուլը, տեղեկացնում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»-ից։ 




Այս փուլում մասնագետների կողմից հեռացվել է 1997-98 թթ․-ին ֆրանսիացի մասնագետների կողմից իրականացված ամրակայման աշխատանքների արդյունքում տեղադրված շերտը։ Ուսումնասիրվել է դրա տակ գտնվող խճանկարի հիմնաշերտը։
Իտալացի մասնագետների կողմից կատարվել է խճանկարից և պատերից նմուշառում և ուսումնասիրություն։ Հետազոտությունների մի մասն էլ Իտալիայում են իրականացվելու։
Խճանկարի վրա տեղ-տեղ կատարվել է ամրակայում՝ ներարկումների և թրջոցների միջոցով։ Բացված հատվածները ժամանակավորապես ծածկվել են գեոտեքստիլով և ամրակայվել ավազով, առավել վնասված հատվածներում խճանկարի վրա թողնվել է բամբակյա գործվածքը (ամրակայման նպատակով)։ Մաքրվել են նաև խճանկարով սենյակի պատերը։