Երբ է կառուցվել Երևանի Կարմիր կամուրջը Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթը Ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Ի՞նչ են քննարկել Հայաստանի և Կամբոջայի վարչապետները Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում Նիկոլ Փաշինյանը Պնոմ Պենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին Թրամփի, Պուտինի և Սիի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Չինաստանում. Սպիտակ տուն Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ այդ մարդիկ բանտից ազատ արձակվեն․ Փաշինյանը՝ գերիների մասին
Ի՞նչ են քննարկել Հայաստանի և Կամբոջայի վարչապետները

Ի՞նչ են քննարկել Հայաստանի և Կամբոջայի վարչապետները

  • 27

ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի ու Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթի հանդիպումը:

 

Զրուցակիցները բարձր են գնահատել Պնոմ Պենում ընթացող ՖՄԿ գագաթնաժողովի ընթացքն ու նշել, որ այն անցնում է արդյունավետ քննարկումներով, որոնք նպաստում են կազմակերպության շրջանակում պետությունների սերտ համագործակցությանը:

Հայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու համագործակցության ընդլայնման հնարավորություններին վերաբերող հարցեր, անդրադարձել առկա ներուժի իրացմանը միտված քայլերին: Չնայած պետությունների միջև առկա հեռավորությանը՝ կողմերն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման ու այդ ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը:

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային համագործակցության և խաղաղությանը միտված քայլերի շուրջ:

Նախորդ հոդվածը
Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում
Հաջորդ հոդվածը
Ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին