ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Քննարկումների առանցքում են եղել երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ։ Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումների։