Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

  • 55

Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ գործը քննող դատավորի՝ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ արդարադատության նախարարի կողմից, գրում է «Փաստինֆոն»։


ԱՆ-ն սեպտեմբերի 10-ին արդեն ԲԴԽ է ներկայացրել միջնորդությունը՝ Մանուկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, թե ինչ ենթադրյալ խախտում է վերագրվում Մանուկյանին և ինչ գործով՝ դեռևս պաշտոնապես հայտնի չէ։
ԲԴԽ-ում նիստի օր է նշանակվել հոկտեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին։
Նշենք, որ նույն օրը ԲԴԽ-ում կքննվի նաև Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նորա Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը։ Նրա նկատմամբ ևս կարգապահական վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարի կողմից։

Նախորդ հոդվածը
ԱԽ քարտուղարը և Լիտվայի դեսպանը քննարկել են երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ
Հաջորդ հոդվածը
Ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ