Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ Վերադարձ լինելո՞ւ է Բաքվի քարոզչությանը միացել է աղվանա-ուդաիական համայնքը Հայաստանը մտադիր է համալրել օդուժը Հեծանիվով զբոսանք՝ Արցախի վրա հարձակման օրը Սգո և պահանջատիրության օր Ակնկալում ենք, որ հայկական ապրանքների արտոնությունները շուտով կյանքի կկոչվեն․ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս Իմ օդանավն է, ձեռքներդ հեռու պահեք. Փաշինյանի գրառումը
Փաշինյանը փորձում է խմբագրե՞լ

Փաշինյանը փորձում է խմբագրե՞լ

  • 37

Դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, կառավարությունը դրա դեմ պետք է գոևծողություններ անի

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը իշխող գաղափարախոսություն և պետական ամբողջ համակարգը պետք է դիրքավորվի ըստ այդմ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովին:

«Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, կառավարությունը դրա դեմ պետք է գոևծողություններ անի, որովհետև դա սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար: մեր հեևությունն այն է, որ այս ամենով հանդերձ եթե մենք խոսում ենք համապարփակ անվտանգություն և դիմակայունություն մասին, պետք է արձանագրենք մի բան, որ միայն խաղաղությունն է, որ կարող է երաշխավորել խաղաղություն», - ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց ՝արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն կոմպոնենտ է միջազգային լեգիտիմությունը:

«Միջազգային լեգիտիմություն ասելով նկատի ունենք, որ ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումները և անվտանգային ոլորտի դիրքորոշումները պետք է հինված լինեն միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ շրջանակի վրա: Սա է պատճառը, որ մենք խոսում ենք 29 հազար 743 քառակուսի կիլոմետր ՀՀ ինքնիշխան տարածքի մասին», - ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը հայտարարեց նաև՝ «պետք է կառուցենք մեր հարևանների հետ այնպիսի հարաբերություններ, որ միմյանց կայունությունն ու տնտեսական բարեկեցությունը ձեռնտու լինի իրար»

Վարչապետի խոսքով՝ մինչև 2022 թվականը Հայաստանի անվտանգության բանաձևն իր էության մեջ «պրիմիտիվ» էր, «որովհետև կազմված էր մի նախադասությունից՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) կապահովի մեր անվտանգությունը»:

«Եթե վերլուծենք 1994 թվականից մինչև 2022 թվականի մամուլը, կտեսնենք հազարավոր փորձագիտական գնահատականներ, որ ՀԱՊԿ-ը անհրաժեշտ պահին չի ապահովելու Հայաստանի անվտանգությունը, հարցն այն է՝ ինչո՞ւ այդ բոլոր փորձագիտական ու նաև քաղաքական պնդումները չեն բերել գործողությունների կամ հետությունների», - հայտարարեց Փաշինյանը:

Նախորդ հոդվածը
Նիկոլ Փաշինյանը խոսել է խաղաղության բանակցությունների ընթացքի մասին
Հաջորդ հոդվածը
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը