«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը՝ Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում Օծանելիք, մետաղադրամներ և մանկության զարդեր․ Հնագետների բացահայտումը՝ Պոմպեյում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու, երբ պաշտոնապես համաձայնեցվի հայ գերիներին այցելելու հնարավորությունը. Վերոնիկա Զոնաբենդ Հորմուզի նեղուցով անցնելիս ևս երկու նավթային լցանավ է այրվել. ԻՀՊԿ Ծրագիր է իրականացվում, որ պատմական Արտաշատ մայրաքաղաքի հնավայրը հասանելի լինի քաղաքացիների և զբոսաշրջիկների համար. Փաշինյան Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ
Աղիքային վարակի նոր դեպքեր՝ Բյուրեղավանում

Աղիքային վարակի նոր դեպքեր՝ Բյուրեղավանում

  • 95

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Բյուրեղավանի բնակիչներին հորդորել է մինչև լրացուցիչ տեղեկություն տրամադրելը ծորակի ջուրը չխմել և չօգտագործել սնունդ պատրաստելու համար

Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ սեպտեմբերի 6-ին վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել վեց բնակիչ։ Նրանցից երեքը հոսպիտալացվել են, մյուսներին օգնություն է ցուցաբերվել ամբուլատոր պայմաններում։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը Բյուրեղավանի բնակիչներին հորդորել է մինչև լրացուցիչ տեղեկություն տրամադրելը ծորակի ջուրը չխմել և չօգտագործել սնունդ պատրաստելու համար։

Սա այս տարի Բյուրեղավանում աղիքային վարակի արդեն երրորդ դեպքն է։ Նախորդ երկու դեպքերի ժամանակ էլ բնակիչները վարակի հնարավոր պատճառը կապում էին խմելու ջրի հետ։ Լաբորատոր հետազոտություններով ջրի որոշ նմուշներում շեղումներ էին հայտնաբերվել, մի դեպքում՝ նաև կոլիֆորմ մանրէներ։ Դեպքերից մեկի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել։

Բյուրեղավանը սպասարկող «Վեոլիա ջուր»-ը, մինչդեռ, նախորդ դեպքերի ժամանակ հայտարարել էր, որ իր ստուգումներով խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։

Նախորդ հոդվածը
Հայաստանը՝ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում
Հաջորդ հոդվածը
Նոր ճանապարհների կառուցման մեկնարկ Երևանում