Բառի և մեղեդու երկխոսություն Գարեգին Բ-ի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել «Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ
Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ քննարկել բուսասանիտարական վերահսկողության հարցերը

Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ քննարկել բուսասանիտարական վերահսկողության հարցերը

  • 90

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է Հայաստանի հետ մտնել կառուցողական երկխոսության մեջ՝ կապված բուսասանիտարական վերահսկողության պահանջների պահպանման հետ։

Այս մասին Юнашев Live Telegram ալիքի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Խոսքը բուսասանիտարական վերահսկողության պահանջները կատարելու մասին է։ Եվ, բնականաբար, պատրաստ ենք նման կառուցողական երկխոսության։ Ցավոք, մենք տեսնում ենք, որ հայկական կողմում կան որոշ խնդիրներ, և, դրանց վերաբերյալ երկխոսություն է ընթանում»,- ասել է նա։ Օվերչուկը նաև հիշեցրել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի վերջին հանդիպման մասին, որի ընթացքում ընդգծվել էին Հայաստանից ներմուծվող մրգերի ու բանջարեղենի հետ կապված մտահոգությունները։ «Խնդիրն այն չէ, որ դրանք անորակ են, այլ որ այնտեղ կան վնասատուներ ու հիվանդություններ»,- ճշտել է ՌԴ փոխվարչապետը:

Նախորդ հոդվածը
ՀՀ Կառավարությունը հրապարակել է 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները
Հաջորդ հոդվածը
Պեսկովը՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին