Իշխանությունը պատրաստվում է հանձնե՞լ Տիգրանաշենը «Քարե» Չարենց․ մեծ բանաստեղծի կերպարը հայ կերպարվեստում՝ որպես նյութականացված հիշողություն ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվել են. 3 հանձնաժողով դեռ մնում է առանց ղեկավարի Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից՝ 5 շաբաթով անցնում են վեցօրյա ուսուցման Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Թբիլիսիում հայտնաբերվել են բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի բնակարանային շենքի ստորգետնյա հարկերը «Թրամփից F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ խոստում եմ ստացել». Էրդողան
Իշխանությունը պատրաստվում է հանձնե՞լ Տիգրանաշենը

Իշխանությունը պատրաստվում է հանձնե՞լ Տիգրանաշենը

  • 43

Անդրադառնալով սահմանազատման և անկլավների խնդրին՝ Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացն ընթանում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և այդ ժամանակահատվածի քարտեզների հիման վրա։ Ըստ վարչապետի՝ այդ քարտեզներով Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին (Տիգրանաշենը), Բարխուդարլուն և Յուխարի Ասկիպարան՝ ոչ։

«Անկլավների թեմայի հետ կապված.Ուրեմն, ես արդեն ասել եմ, որ մենք՝ Հայաստանը և Ադրբեջանը, խաղաղություն ենք հաստատում 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի տարածքները արտահայտող քարտեզներ կան։ Եվ այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում, և ըմբռնումն այն է, որ այդ քարտեզներով պետք է իրականացնենք սահմանազատում։

Հիմա, այդ քարտեզների վրա Արծվաշենը Հայաստանի տարածք է։ Քյարկին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չէ, Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չէ։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առերեսվենք։

Երկրորդը. Արծվաշենը Հայաստանի տարածք է, և էսօր տարածքներ կան, որ փոխադարձաբար այդ քարտեզներում այլ կերպ են արտահայտված, գետնի վրա՝ այլ կերպ է։ Այսինքն, բոլորիս հայտնի իրադրությունները Ջերմուկում, Վայոց Ձորի մարզում, Տավուշի մարզում և այլն, և այդպես շարունակ։

Հիմա մեր ընկալումը ի՞նչ է, որ էս հարցը կա, էս հարցը պե՞տք է լուծվի, թե՞ չպետք է լուծվի։ Այո՛, էս հարցը պետք է լուծվի։ Արդյո՞ք կա տարբերակ էս հարցերը լուծել ռազմական ճանապարհով։ Ո՛չ, չկա այդպիսի տարբերակ հարցերը լուծել ռազմական ճանապարհով, դա անցյալ և փակված էջ է։

Ինչպե՞ս լուծել այդ հարցերը. լուծել այնպես, որ մարդկանց համար և երկու երկրների համար լինի հարմար, այդ թվում՝ այդ տարածքում ապրող բնակիչների համար։

Եվ մենք կոնկրետ այդ թեման, որ «այ եկեք սենց անենք, էս սենց լինի, էն էնպես», այդ թեման կոնկրետ չի քննարկվել երբեք։ Հրապարակային այդ թեմայի շուրջ ավելի շատ բան է ասվել, քան բանակցությունների սեղանի շուրջ։

Եվ սահմանազատման գործընթացում մենք պետք է այդ խնդիրները հասցեագրենք։ Ստեղ կա պրինցիպիալ մի խնդիր.և ի՞նչ է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը՝ Հայաստանի տարածքը 29,743 քառակուսի կիլոմետր է։ Էս 29,743 քառակուսի կիլոմետրի մեջ Արծվաշենը կա, ներառված է, բնականաբար, որպես մեր էքսկլավ։ Մեր տարածքում գտնվող անկլավները ներառված չեն, հետևաբար այդ տարածքները այդ հաշվարկի մեջ դուրս են 29,743 քառակուսի կիլոմետրից։ Բայց սահմանազատման պրոցեսների արդյունքում Հայաստանի տարածքը պետք է լինի 29,743 քառակուսի կիլոմետր»։- Նշել է Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ասուլիսի ժամանակ։

Նախորդ հոդվածը
«Քարե» Չարենց․ մեծ բանաստեղծի կերպարը հայ կերպարվեստում՝ որպես նյութականացված հիշողություն