Իշխանությունը պատրաստվում է հանձնե՞լ Տիգրանաշենը «Քարե» Չարենց․ մեծ բանաստեղծի կերպարը հայ կերպարվեստում՝ որպես նյութականացված հիշողություն ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվել են. 3 հանձնաժողով դեռ մնում է առանց ղեկավարի Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից՝ 5 շաբաթով անցնում են վեցօրյա ուսուցման Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Այսօր Հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Թբիլիսիում հայտնաբերվել են բարերար Ալեքսանդր Մելիք-Ազարյանցի բնակարանային շենքի ստորգետնյա հարկերը «Թրամփից F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ խոստում եմ ստացել». Էրդողան
ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվել են. 3 հանձնաժողով դեռ մնում է առանց ղեկավարի

ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվել են. 3 հանձնաժողով դեռ մնում է առանց ղեկավարի

  • 65

Ազգային ժողովի Հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը ներկայացրել է խորհրդարանական 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքները:

Ըստ հաստատված տվյալների՝ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է Վիլեն Գաբրիելյանը՝ ստանալով 62 «կողմ» և 10 «դեմ» ձայն: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կգլխավորի Արուսյակ Ջուլհակյանը, ում թեկնածությանը կողմ է քվեարկել 62, իսկ դեմ՝ 29 պատգամավոր: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սարգիս Խանդանյանը՝ 62 «կողմ» և 28 «դեմ» ձայներով:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվել է Բաբկեն Թունյանը (62 «կողմ», 29 անվավեր քվեաթերթիկ): Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար է դարձել Սիսակ Գաբրիելյանը, ում օգտին քվեարկել է 61 պատգամավոր, իսկ դեմ՝ 2-ը: Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լիլիթ Գալստյանը՝ 54 «կողմ» և 47 «դեմ» ձայների հարաբերակցությամբ:
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնել է Լուսինե Բադալյանը (62 «կողմ», 29 «դեմ»), իսկ Աշխատանքի և բարեկեցության հարցերի հանձնաժողովը կգլխավորի Նազելի Բաղդասարյանը, ով նույնպես ստացել է 62 «կողմ» և 29 «դեմ» ձայն: Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Տրդատ Սարգսյանը՝ 62 «կողմ» և 29 «դեմ» ձայներով:
Միևնույն ժամանակ, երեք հանձնաժողովներում նախագահներ չեն ընտրվել. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Արեգա Հովսեփյանը, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովի թեկնածու Դավիթ Ղազինյանը, ինչպես նաև Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Հայկ Ֆարմանյանը չեն ստացել անհրաժեշտ քանակությամբ ձայներ:

Նախորդ հոդվածը
Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից՝ 5 շաբաթով անցնում են վեցօրյա ուսուցման
Հաջորդ հոդվածը
«Քարե» Չարենց․ մեծ բանաստեղծի կերպարը հայ կերպարվեստում՝ որպես նյութականացված հիշողություն