Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից՝ 5 շաբաթով անցնում են վեցօրյա ուսուցման

Երևանի դպրոցները սեպտեմբերի 15-ից՝ 5 շաբաթով անցնում են վեցօրյա ուսուցման

  • 128

Սեպտեմբերի 15-ից Երևանի դպրոցներում հինգ շաբաթ շարունակ դասերը կանցկացվեն վեցօրյա աշխատանքային ռեժիմով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ սրա շնորհիվ աշակերտների աշնանային արձակուրդը մեկ շաբաթվա փոխարեն կտևի երկու շաբաթ։

Այս փոփոխությունը չի տարածվի առաջին դասարանցիների վրա, քանի որ նրանց համար սկզբնապես ևս սահմանված է եղել երկշաբաթյա արձակուրդ։

Ժամանակացույցի վերանայումը պայմանավորված է 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 30-ը Երևանում անցկացվելիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովով (COP17)։ Միջոցառման անցկացման շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի դպրոցներում ուսումնական գործընթացը ժամանակավորապես կդադարեցվի։

Նախորդ հոդվածը
Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ
Հաջորդ հոդվածը
ԱԺ 9 մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվել են. 3 հանձնաժողով դեռ մնում է առանց ղեկավարի