Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

  • 108

Ֆրանսիայի նախագահը նախ շնորհավորել է վարչապետին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով՝ մաղթելով հաջողություններ առաջիկա գործունեության ընթացքում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Էմանուել Մակրոնին՝ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին Ֆրանսիայի շարունակական աջակցության համար, ինչպես նաև ընդգծել առևտրատնտեսական կապերի խորացման ու հայկական արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացման ընթացքին, տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հարցերին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին։
Երկու երկրների ղեկավարներն էլ հատուկ կարևորել են Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատումը։

Նախորդ հոդվածը
Վրաստանում 3․2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հաջորդ հոդվածը
Երևանն ու Թեհրանը քննարկել են Արաքսի գետի վրա երկրորդ կամրջի կառուցման հարցը