Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Դատախազությունը խոշոր խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտում». գործն ուղարկվել է քննչական մարմին

Դատախազությունը խոշոր խախտումներ է հայտնաբերել «Արարատցեմենտում». գործն ուղարկվել է քննչական մարմին

  • 117

ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության շրջանակում ուսումնասիրել է «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի հանքարդյունահանման գործընթացը և հայտնաբերել մի շարք օրինախախտումներ։

Ըստ իրավապահների՝ ընկերությունը, 2008 թվականից սկսած ունենալով տրավերտինի և կավի արդյունահանման թույլտվություն, խուսափել է տարեկան վարձավճարների ու գույքահարկի վճարումներից և իրականացրել ապօրինի ընդերքօգտագործում Արարատի մարզի տարբեր հողամասերում։

Առերևույթ հանցանքի հատկանիշներով դատախազությունն այսօր՝ հուլիսի 16-ին, հաղորդում է ներկայացրել քննչական մարմին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթով, Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ «Արարատցեմենտ»-ն արդեն հանձնվել էր ՀՀ կառավարության կառավարմանն ու պահպանմանը։

Նախորդ հոդվածը
«Ուժեղ Հայաստանը» Լոռիում է. Նարեկ Կարապետյանն այցելել է Ագարակ համայնք
Հաջորդ հոդվածը
Հրդեհ է բռնկվել Իմամ Ռեզայի դամբարանի տարածքում, որտեղ թաղված է Ալի Խամենեին