Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները

  • 130

ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ Գյուղատնտեսության քարտուղարությունում հանդիպել է Արտաքին գյուղատնտեսական ծառայության ղեկավար Դանիել Ուիթլիի հետ։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Առանձնակի ուշադրություն է դարձվել հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հեռանկարներին, շուկա մուտքի ընթացակարգերին, գործող կարգավորումներին, ինչպես նաև արտահանման խթանման նախադրյալներին։ Բացի այդ, քննարկվել են երկու երկրների ոլորտային մասնավոր ընկերությունների միջև գործարար կապերի հաստատման և փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները։

Նախորդ հոդվածը
Մեր պատմության այս օրը | 15.07.1992թ.
Հաջորդ հոդվածը
Ադրբեջանից Հայաստան՝ 17 մլն դոլար, Հայաստանից Ադրբեջան՝ գրեթե 0