Նոյեմբերի 5-8-ը Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի Թրամփը՝ դժվարին կացության մեջ Ի՞նչ են փնտրում իրավապահները Կարապետյանների տանը Գաջեգործների փողոցում փլուզման հետևանքով տուժածներից մեկը մահացել է Լիլիթ Ստեփանյանը՝ Կոտայքի մարզպետ Միրզոյանը բացառում է Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել Տավուշի կողմից Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է Բաքվին
Ադրբեջանից Հայաստան՝ 17 մլն դոլար, Հայաստանից Ադրբեջան՝ գրեթե 0

Ադրբեջանից Հայաստան՝ 17 մլն դոլար, Հայաստանից Ադրբեջան՝ գրեթե 0

  • 126

Բաքուն հրապարակել է 2026 թ․-ի հունվար-հունիսին դեպի Հայաստան արտահանումների ծավալը

Ադրբեջանական APA-գործակալությունը, վկայակոչելով երկրի Պետական մաքսային կոմիտեին, հրապարակել է այս տարվա հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանից Հայաստան արտահանումների ծավալը։ Ըստ տեղեկության՝ վեց ամսվա ընթացքում Ադրբեջանը 17 մլն 128,64 հազար ԱՄՆ դոլարի արտադրանք է արտահանել Հայաստան, որը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման ծավալի 0,10%-ը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հույս էր հայտնել, թե Ադրբեջանը ևս Հայաստանից ապրանքներ կներկրի․ Մասնավորապես՝ կառավարության դեկտեմբերի 25-ի նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Ես հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկկողմ առևտրի երևույթներ կլինեն։ Հիմա Ադրբեջանից Հայաստան ներմուծում կա, հույս ունեմ՝ Հայաստանից էլ Ադրբեջան արտահանում կլինի»։

Չնայած վարչապետի այս առաջարկին՝ Հայաստանից Ադրբեջան գրեթե  ոչինչ չի արտահանվել։ Այդ մասին են վկայում նաև Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։

Նախորդ հոդվածը
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները
Հաջորդ հոդվածը
5 մլրդ դրամ պարգևավճար պետական ոլորտի աշխատողներին