Բառի և մեղեդու երկխոսություն Գարեգին Բ-ի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել «Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ
Ադրբեջանը զորք է կուտակում Իրանի սահմանին

Ադրբեջանը զորք է կուտակում Իրանի սահմանին

  • 224

Բաքու-Թեհրան լարվածությունը նոր փուլ է մտնում

Ադրբեջանի զինված ուժերն Իրանի սահմանի երկայնքով զորք են կուտակում։ Նշվում է, որ զորքի տեղակայումը չի սահամանփակվում միայն մի քանի գումարտակի տեղակայմամբ։ Այնտեղ են ուղղվում նաև տանկեր և զրահափոխադրիչներ, իսկ սահմանապահ ուժերի փոխարեն կոմանդո ստորաբաժանումներ։ «Սա ցույց է տալիս, որ իրավիճակը շատ ավելին է, քան պարզապես սովորական կանխարգելիչ միջոցառում։ Բացի այդ անօդաչու թռչող սարքերը մշտադիտարկում են տարածաշրջանի օդային տարածքը»,- գրում է թուրքական աղբյուրը։ Բացի այդ Իրանի սահմանի երկայնքով տեղակայվել են նաև շարժական դաշտային հոսպիտալներ, զինամթերքի բեռնատարներ և վառելիքի մատակարարման մեքենաներ։ Ըստ աղբյուրի՝ դա վկայում է, որ ադրբեջանական բանակը տարածաշրջանում զբաղեցրել է «երկարաժամկետ և մշտական» դիրք։ Տարածաշրջանին ուշադիր հետևող փորձագետներն ընդգծում են, որ ադրբեջանական բանակի այս քայլը տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության արտացոլումն է

Նախորդ հոդվածը
Իրանին պատասխան հարված կլի՞նի Ադրբեջանից
Հաջորդ հոդվածը
Ալիևը սպառնում է Իրանին