«Չարենցը և արվեստը»․ ամփոփվեց «Չարենցյան ամառ» կրթահետազոտական նախագիծը Ուսուցչուհին դասի ժամանակ խոսելու համար ծեծել է երեխային Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել Հարկերի վճարումը՝ քաղաքացիական պարտք Պետական մրցանակ Քամ Գաֆարրիանին «Ուժեղ Հայաստան» -ի պատգամավորների օգնականները փորձել են ներխուժել նիստերի դահլիճ Մի ադրբեջանցու չեք կարողանում տիրություն անել, ո՞նց եք բաց սահման ապահովում. Նարեկ Կարապետյան Նոր բացահայտումներ Ռուսթավելի պողոտայում
Թեհրանը հետքա՞յլ է անում

Թեհրանը հետքա՞յլ է անում

  • 202

Թրամփի խոսքով Իրանը ցանկանում է բանակցել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ին և Իսրայելին հաջողվել է չեզոքացնել  իրանցի 48 առաջնորդի։

«Ոչ ոք չի կարողանում հավատալ մեր հաջողությանը. 48 առաջնորդ ոչնչացվել է մեկ հարվածով։ Եվ ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում»,- հայտարարել է Թրամփը։

Իրանին հասցված հարվածներից մեկ օր անց, որոնց հետևանքով սպանվել է նաև  Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին,  երկրի նոր ղեկավարությունը ցանկանում է խոսել իր հետ, և ինքը ծրագրում է անել դա։

«Նրանք ցանկանում են խոսել, և ես համաձայնել եմ, ուստի ես կխոսեմ նրանց հետ։ Նրանք պետք է դա ավելի վաղ անեին։ Նրանք պետք է անեին այն, ինչը շատ գործնական էր և հեշտ էր անել ավելի վաղ։ Նրանք չափազանց երկար սպասեցին»,- ասել է Թրամփը լրատվամիջոցին տված հեռախոսային հարցազրույցում։

Իրանի ԻՀՊԿ-ն իր հերթին հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրություններում ԿՀՎ 6 բարձրաստիճան սպաների ոչնչացման մասին, հայտնում է Tasnim-ը:

Ըստ այդ տեղեկատվության, ԱՄԷ-ի տարածքին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երեկվա հրթիռային հարվածի հետևանքով խոցվել է ԿՀՎ սպաների բնակության օբյեկտներից մեկը:

 

Նախորդ հոդվածը
Ո՞վ կփոխարինի Խամենեին
Հաջորդ հոդվածը
Հիվանդանոցը՝ թիրախում